«Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Իմ երեխեքին իմ փոխարեն համբուրեք․․․»․ Ադրբեջանում գտնվող Ս․ Անանյանը պատասխանել է հարազատներին. ԳԱԼԱ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատած 53-ամյա Սարգիս Անանյանին։ ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվել տեղեկությամբ փոխանակվել ընտանիքի անդամների հետ և պատասխանել վերջիններիս գրած նամակին։
ԳԱԼԱ-ն Սարգիս Անանյանի որդուց՝ Նորայր Անանյանից հետաքրքրվեց, թե ավելի հստակ ինչ ինֆորմացիա է փոխանցել իրենց Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայրը և արդյոք տեղեկություններ նշե՞լ է սահմանը հատելու պատճառի մասին․«Նամակը ստացել ենք, ցավոք առանձնապես մեծ բան չէր գրել։ Ընդամենը երկու նախադասություն էր․ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Իմ երեխեքին իմ փոխարեն համբուրեք․․․»։
Նշենք, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ պայմաններում և ինչու է ՀՀ 53-ամյա քաղաքացին հատել սահմաը։ Ինչպես տեղեկացրեց Ս․ Անանյանի որդին, հայրը սահմանը հատելու հետ կապված ոչ մի տեղեկություն չի գրել․ «Սահմանը հատելու հետ կապված ոչ մի բան չի գրել։ Չնայած մենք էլ իր առողջականի հետ կապված էինք հարցերը տվել մեր նամակում, որ ավելի շուտ էինք ուղարկել, դե ինքն էլ էդպիսի պատասխան էր գրել»,- ասաց Նորայր Անանյանը։
Մանրամասներն` այստեղ