«Իմ պաշտպանյալը որևէ կարգավիճակ չունի. նա անօրինական որևէ բան չի արել». Փաստաբան

Ինչպես հայտնի է՝ օրերս շուկաներից մեկում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ձմերուկ վաճառող տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին՝ քրեական հետապնդում նախաձեռնվել էր խուլիգանության հատկանիշներով։

Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանը գնացել էր շուկա ու սադրելով կռվի էր բռնվել քաղաքացու հետո, վիրավորել ու հայհոյել էր նրան, քաղաքացին էլ նույն կերպ պատասխանել էր նրան։

Ձմերուկ վաճառող քաղաքացին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից է՝ Արման Քալաշյանը: Նրա շահերի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ իր պաշտպանյալին հարցաքննելուց հետո բաց են թողել։

«Իմ պաշտպանյալը որևէ կարգավիճակ չունի, նրան հարցաքննել են ու բաց թողել։ Նորից հարցաքննելու համար նրան որևէ ծանուցում չեն տվել։

Կարդացեք նաև

Ես շատ լավ հասկանում եմ, որ իմ պաշտպանյալը որևէ մեղք չի գործել, անօրինական որևէ բան չի արել»,- 168.am հետ զրույցում ասաց Գուրգեն Գրիգորյանը։

Մինչև այս պահը բլոգերին հարցաքննության չեն հրավիրել, ըստ փաստաբանի՝ օրենքի պահանջն է, որպեսզի բլոգերին ևս հրավիրեն հարցաքննության, բայց թե այս առումով ի՞նչ կորոշի նախաքննական մարմինը, չի կարող ասել։

«Կարծում եմ՝ քննիչը բավականին խելացի է, վերլուծությունն այս ամենի հետ կապված՝ կանի։ Շատ բաներ չեմ կարող ասել, շատ հաճախ լինում է, որ օրենքի կիրառություն տեղի չի ունենում։ Այս պահին չեմ կարող հստակ բան ասել»,- ընդգծեց Գուրգեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ անցնող շաբաթ շուկաներից մեկում ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ իրավապահները քրեական հետապնդում էին նախաձեռնել՝ խուլիգանության հոդվածով։ Պատճառն այն էր, որ քաղաքացին, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյան անուն-ազգանունով անձին հարցրել է, թե ո՞ւմ լրատվամիջոցն է ներկայացնում՝ «դավաճանների՞»։ Դրանից հետո բլոգեր ներկայացած անձը սկսել է հայհոյել քաղաքացուն, սպառացել է, որ «դատվելու է», քաղաքացին էլ փոխադարձ նրան է հայհոյել։ Միջադեպից ժամեր անց Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին ասել էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031