
Ձեռքի կոտվրածքով երեխային տեղափոխող մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ (ձեռքի կոտվրածքով երեխային տեղափոխում են հիվանդանոց). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 35 կմ-ի մոտակայքից արգալափակումից դուրս են բերել Հ. Գ.-ի «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 35 AT 818 պետհամարանիշի ավտոմեքենան: