Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1405-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 51-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։
Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է մոտավորապես 3200։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 125-ով։ Մահացության ցուցանիշը կազմում է 43,9%։
Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա էբոլայի կասկածանքով 773 մարդ: Ախտահարվածների հետ շփումների հսկման ցուցանիշը կազմում է 77,8%։
Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Տենդը տարածվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հինգ նահանգում:

