ԱՄՆ-ի և Իրանի կողմից փոխադարձ հարվածների դադարեցումից հետո Brent-ի գինը հասել է 92,09 դոլարի

Երկուշաբթի օրը նավթի գնանկում է գրանցվել։ Պատճառը ԱՄՆ-ի և Իրանի կողմից փոխադարձ հարվածների դադարեցումից հետո Մերձավոր Արևելքում հակամարտության դիվանագիտական կարգավորման հույսերի ի հայտ գալն է։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 92.09 դոլար, ինչը նախորդ փակման համեմատ ցածր է 4.69 դոլարով (4.85%-ով)։ Ուրբաթ օրը դրանք նվազել են 3.91 դոլարով (3.88%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 96.78 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սեպտեմբերյան WTI տեսակի հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 4.56 դոլարով (5.11%)՝ մեկ բարելի համար հասնելով 84.75 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանք նվազել են 2.88 դոլարով (3.12%)՝ մեկ բարելի համար հասնելով 89.31 դոլարի (ինչը հունիսի 4-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031