Կբարձրանա՞ հասարակական ուղեվարձի գինը, թե՞ ոչ։ Եթե բարձրանա, ապա որքանո՞վ։ Այս հարցերին գումարվել է ևս մեկը՝ ՝ ինչո՞ւ այս հարցերի պատասխանը դեռ չկա։
Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սևակ Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հուլիսի 7-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Հուլիսի 8-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1995 թ. ծնված Համբարձում Թ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փող. 37-41, Բագրատունյաց փող. 7-47, Չեխով փող. 12-37 համարների ջրամատակարարումը: Իսկ Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Մայիսի 9-ի փողոցներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում […]
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիս 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից:
Լուսանկարում պատկերված է Մհեր Մկրտչյանի առաջին կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի գերեզմանը (Դոնարա Մկրտչյանի օրիորդական ազգանունը Փիլոսյան է)։
Պաշտպանը միջնորդությամբ խնդրել էր կենսաբանական փորձաքննության ենթարկել դեպքի վայրում հայտնաբերված արնանման հետքերը, պարզել՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են մարդու, եթե դրանք մարդու արյան հետքեր են, ապա պատկանում են տղամարդո՞ւ, թե՞ կնոջ, իսկ եթե պատկանում են տղամարդու, ապա տուժող Պարույր Հայրիկյանի արյո՞ւնն է, թե՞ ոչ:
ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 համարանիշի ավտոմեքենան և 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի ԱԱ 008 համարանիշի մոտոցիկլետը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց գործով ամբաստնյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի՝ իր պաշտպանյալի ավտոմեքենան ապրանքագիտական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդությունը:
Այս գումարը մինչև օգոստոսի 19-ը պետությունը պարտավոր է վճարել սեփական քաղաքացուն` Էմիլիա Մելիքյանին` դեռևս 10 տարի առաջ նրա իրավունքը խախտելու համար:
168.am-ին հայտնի է դարձել, որ այսօր կարող է տեղի ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Հուլիսի 9-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ` փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ` թղթի մեջ:
Հուլիսի 9-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայրիկյանը ամբաստանյալներից պահանջել է մոտ 40 մլն դրամի չափով գումար
Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացված հրաժարականի դիմումը կապված է Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե քահանա Հայրապետյանի հետ, ով նախկինում եղել է Ֆրանսիայի Նիս քաղաքի հոգևոր հովիվը:
Հուլիսի 8-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Լյովա Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ:
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, ՀՀ զինդատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչ Կարեն Զախարյանին մեղադրանք է առաջադրվել 2012թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում անչափահաս Վահե Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքներով, վերջինիցս շորթման եղանակով 110.000 և 104.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա և խաչ հափշտակելու համար:
Ժամը 18:00-ի սահմաններում Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում՝ մարզահամերգային համալիրի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 01 OS 941 համարանիշի և Երևանի բնակիչ Վիգեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 22 11 S համարանիշի ավտոմեքենաները:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի շտապում Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի մասին կարծիք հայտնել:
Տեղում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դեպքի ժամանակ տեղանքում բացի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, եղել է նաև «Ջիպ» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը հետապնդել է Մերսեդես մակնիշի մեքենային, խոսվում էր նաև այն մասին, որ հնչել են կրակոցներ, իսկ վարորդը բարեկամական կապ ունի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
Հուլիսի 9-10-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 8-ին, ժամը 03.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի:
Փոխադրումների ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական փոփոխություններ են պահանջում: Շուրջ 65 փոխադրող կազմակերպություններ պատրաստվում են իրականացնել գործադուլ:
Ժամը 08:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազագն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհահատվածում մահացած անձ կա:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վարույթ է ընդունել նորածնի հերթական սպանության գործը: