Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի մայրը, պլաստիկ շիշ է շպրտել մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո և դահլիճում մեծ իրարանցում է սկսվել:
Այսօր Կասյան փողոցում՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մասնաճյուղի դիմաց բախվել են ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարած Toyota Carolla մակնիշի 512 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան և քաղաքացու վարած Hyundai մակնիշի մոտոցիկլը:
Վարդան Սեդրակյանի պաշտպանի հերթական հարցից հետո Պարույր Հայրիկյանն առարկեց դրան՝ նշելով, որ «այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, որը մասնակից չէ գործին
168.am-ի հետ զրույցում Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ունի աշխատելու, գտնի այն:
Հոգեբանների պնդմամբ` մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեպրեսիվ մարդկանց վիճակը բնութագրվում է «գորշ» գույնով. նրանք հաճախ գորշ գույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության և ընկճվածության հետ:
Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 25 տարվա մանկավարժ Գնել Ռոստոմյանն այսօր գործազուրկ է և մտադիր է դիմել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով ապաստան իր և իր ընտանիքի համար:
Հուլիսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը որսորդական հրացանից կրակելու միջոցով վնասել է գազալցակայաններից մեկի աշխատասենյակի պատուհանի ապակիները և տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց «Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին:
Հուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Երևան-Էջմիածին երթուղին պատկանում է պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Բացի բարձր գնից, երեկոյան ժամը 8-ից հետո անհնար է Կենտրոնական ավտոկայանում Էջմիածին-Երևան երթուղային տաքսի գտնել: Սա՝ այն դեպքում, երբ Տրանսպորտի և կապի նախարարությունից մեզ հավաստիացրեցին, որ վերոնշյալ երթուղայինը, ըստ մրցույթի պայմանների, պետք է աշխատի մինչև երեկոյան ժամը 22:00-ն:
Ռուս հայտնի կինոգետ, արվեստի պատմության մագիստրոս, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը ֆիլմի ցուցադրության գրեթե ողջ ընթացքում քնած էր:
Տիկին Ամալյան էլ իր հերթին դատարանին պատմել է, որ Նաիրան իր հասցեին ամենավիրավորական բառերն է հնչեցրել` անվանելով «քաշ եկող»: 74-ամյա տիկին Ամալյան դատարանին պատմել է, որ շատ է զարմացել այդ խոսքերից, առաջ չի գնացել, մնացել է դարպասներից դուրս, սկսել է պատասխանել Նաիրային, ասել, թե ինչու է նման խոսքեր ասում և նրան անվանել է «տունը մնացած»` նկատի ունենալով այն, որ Նաիրան ամուսնացած չէ:
Հուլիսի 12-ին, ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Գյումրու Սավոյան փողոցի թիվ 226/045 տնակի բնակչուհի՝ 1974 թ. ծնված Վ. Խաչատրյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:
Հուլիսի 13-ից ուժի մեջ են մտնում «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի որոշման հավելվածում կատարված լրացումներն ու փոփոխությունը:
Գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը դեռևս չի փոխվել:
Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ի սահմաններում, 1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աստղիկ Վարդանյանին:
«Հուլիսի 10-ին, ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1 հատ սուր բահ, 1 հատ թեք բահ և 1 հատ քլունգ»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
8 ամսական երեխան հրաշքով է փրկվել այն բանից հետո, երբ մայրը մկրատով 90 անգամ հարվածել է նրա դեմքին և մարմնի այլ մասերին:
Սահմանին կպած, սահմանին կռիվ տված գյուղացուց էսօր հողի հարկ են պահանջում, բայց գյուղացին ինչպե՞ս վճարի, երբ անասնապահությունից ստացված կաթը մթերում են ցածր գնով, մթերածի գումարներն էլ վճարում են ուշ:
Ինքնությունը պարզել ցանկացող ոստիկաններին «օրենքով գողը» ներկայացրել է արտասահմանյան կեղծ անձնագիր՝ Վահան Գրիգորյանի անունով, սակայն իր նկարով։
Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Արման Խաչատուրովն ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ` Մարիամ Պետրոսյանի հետ, վրեժխնդրությունից դրդված, 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում Երևանի Արցախի փողոցի 5 շենքի իրեն պատկանող 111 բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա. Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին:
Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա Արթուր Գևորգյանը Արմավիր քաղաքի Երևանյան – Հանրապետություն փողոցների խաչմերուկում իր կողմից վարած ГАЗ 24 մակնիշի` 05 OL 589 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի սկզբնամասում գտնվող աղբավայրը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացնում Դիլիջան մեկնող քաղաքացիների մոտ:
Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու, եթե տեղեկանա` ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա:
Նախկինում Միգրացիայի պետական ծառայությունն ուղևորահոսքերի վիճակագրական տվյալները հրապարակում էր ամսական կտրվածքով, իսկ այս տարի արդեն անցում է կատարվել եռամսյակային հրապարակումների:
Համացանացում հայտնվել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի, թերևս մոտ 25 տարի առաջվա հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Զորի Բալայանը հորդորում է ԱՄՆ-ում գտնվող Պարույր Հայրիկյանին` շնորհավորել ՌԴ նորընտիր նախագահ Բորիս Ելցինին ու նաև թելադրում է շնորհավորանքի տեքստը:
ՊՆ-ից, որտեղից փոխանցել են, որ իսկապես զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարողացել է շարունակել իր ընթացքը:
Հուլիսի 11-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հակկո գյուղի բնակիչ Թեյմուր Հասոյանը (ծնվ. 1998 թ.):