Բաժիններ՝

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում հրշեջ խմբերը չեն կարողացել տեղայնացնել անտառային հրդեհների երկու օջախները, որոնք արդյունքում միաձուլվել և վերածվել են մեկ հսկայական հրդեհի: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ Թոմփսոն-Նիկոլի շրջանում մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը գերազանցել է 66 000 հեկտարը։ Չոր և շոգ եղանակը խանգարում է հրշեջներին տարերքի դեմ պայքարում։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։ Այրվել են առնվազն 20 բնակելի տուն և այլ շինություններ։ Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները նշել են, որ տարածաշրջանում ներկայում գրանցված է բռնկման 145 օջախ, որոնց մարմանը մասնակցում են գրեթե 1000 փրկարար, հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, ներառյալ 162 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Եվրոպայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031