«Այա Սոֆիայի վերածնունդը թող օրհնյալ լինի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հրապարակել՝ նվիրված Այա Սոֆիայի (Սուրբ Սոֆիա)՝ կրկին որպես մզկիթ բացվելու 6-րդ տարեդարձին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը սոցիալական ցանցի իր էջում արած գրառման մեջ նշել է․

«Այա Սոֆիան 86 տարվա կարոտից հետո՝ հենց այս օրը՝ 6 տարի առաջ, կրկին վերադարձավ իր իսկական ինքնությանը… Այս սրբազան տաճարն Աստծո կամոք մինչև հավիտենություն կշարունակի մեր երկնքները զարդարել աղոքի կանչի (ազան) ձայներով։ Թող Այա Սոֆիայի վերածնունդը օրհնյալ լինի»։

Հիշեցնենք, որ 6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը նախ եղել է հունական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի, այնուհետև դարձել կաթոլիկ տաճար, իսկ 1453-ին վերածվել է օսմանյան մզկիթի։

1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիային տվել էր թանգարանի կարգավիճակ, բայց Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020-ին այն նորից վերածեց մզկիթի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031