Թուրքիայում պաշտոնյա է սպանվել

Թուրքիայի Բաթման նահանգի Ասրի գերեզմանատանը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) Կենտրոնական շրջանային վարչության անդամ Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրջան Դիրեքը, և եղբորորդին՝ Բեքիր Դիրեքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները շրջափակել են տարածքը: Բաթմանի նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով կա նաև 2 վիրավոր։

Ըստ նախնական տվյալների՝ հարձակման պատճառը աղջկա վերաբերյալ առաջաց խնդիրն է եղել, որը ընթացիկ տարվա մայիսին ևս մեկ մարդու սպանության պատճառ էր դարձել։ Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ, հարձակման այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ հետաքննությունն այժմ շարունակվում է:

Դեպքին արձագանքել է «ԱԶԿ»-ի Բաթմանի նահանգային կառույցի ղեկավար Հյուսեյն Շանսին՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և կուսակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031