Տաքսի ծառայություն մատուցող ընկերություները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խիստ ուշագրավ կադրային նշանակում է արել. նա ՀՀ առոդջապահությաև փոխնախարար է նշանակել Արման Բաբլոյանին։ Նա Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին է։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և պատժաչափը կրճատվել 1/4-ի չափով։
Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ:
44-ամյա Արմեն Չիլինգարյանի` մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տար, այն էլ` ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարևաններն այսօրվա պես հիշում են:
«Իմ հայտարարությունը միայն կապված է ՄԻՊ զեկույցի հետ, եթե ուզում են կապ գտնեն իմ կնոջ հայցադիմումի հետ, նորից եմ կրկնում երկակի ստանդարտ, կաշառք կտան, կբավարարեք, չենք տա, չեն բավարարի»
Վաղաժամ ծնելիությունն, ըստ մասնագետների, պայմանավորված է ինչպես սոցիալ-տնտեսական վատ կեցությամբ, այնպես էլ տարբեր վիրուսային հիվանդություններով և նյարդահոգեբանական խնդիրներով:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինն որոշում է ընդունել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչարյանն այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառը ներկայացնելիս միջնորդեց Ա. Բաբլոյանին անմեղ ճանաչել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունք էր տվել և նշել, որ ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր 20-ամյա Թովմաս Վարդանյանը կալանքի տակ գտնվելու 10 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ արդարության պահանջով
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե դատարանը հաստատված կհամարի, որ հենց Նորայր Հայրապետյանի հարվածների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով է վրա հասել Վահե Ավետյանի մահը, ապա նրան պետք է մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ և ծեծի մեջ:
Դատական քննությանը չէին ներկայացել վկաներ Վարսիկ եւ Համլետ Հակոբյանները` Սարգիս Հակոբյանի ծնողները: Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատալսմանը ներկայացել էր առանց փաստաբանի՝ պատճառաբանելով. «Ֆինանս չունեմ, որ փաստաբան վարձեմ» :
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Երբ ակցիան տեղափոխվեց փողոցի երթևեկելի մաս, և ոստիկանությունը մեզ էնտեղից հրելով բերեց հետիոտնային մաս, ինչ-որ ժամանակ նրանք մեզ սեղմում էին պատին, որից հետո ինձ ուղղակի քաշեցին, մի քանի հոգի ինձ փորձեցին պահել, քանի որ ոչ մի օրինական պահանջ չէր հնչեցվել, և ինձ պարզապես ուզում էին այնտեղից հանել, կարելի է ասել՝ առևանգել:
Դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ:
Ազատ արձակման մասին որոշումն ընդունվել է րոպեներ առաջ, իսկ բուն գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Թամամյանն ազատության մեջ կհայտնվի կա՛մ այսօր ուշ երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Կիև-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1978 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mitsubishi IO մակնիշի 01 LL 999 համարանիշի Opel մակնիշի 34 ԼA 844 համարանիշի ավտոմեքենաները:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի 4 բնակիչներ:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել և զարգացնել: Ձեր աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ այն անտեսանելի է սովորական քաղաքացու համար, ավելին, ձեր հերոսական սխրանքների մասին մենք իմանում ենք տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն էլ այդ սխրանքները մնում են գաղտնի: Իրականում դուք ձեր գործունեությամբ էական ազդեցություն եք ունենում պատմության ընթացքի վրա:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 19:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Տիգրան Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց համար որևէ առանձնահատուկ պայմաններ նախատեսված չեն նաև շրջանների ՁՊՎ-ներում: Հիմնական աշխատակազմն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:
Այն ծագել է մի երիտասարդի ու աղջկա միջեւ, եւ վերածվել է ծեծկռտուքի:
ՄԻՊ-ի վերջին զեկույցը նման է կծկված ոզնու, որը միայն փշեր է ցույց է տալիս և ստեղծում է կարծիք, որ ոչինչ հնարավոր չէ անել ոլորտում. բոլորը սրիկաներ են: Նրա խոսքով, երկրում առկա վիճակի համար իշխանություններին դատապարտելուց առաջ պետք է յուրաքանչյուրն ինքն իրեն հարցնի, թե ի՞նչ կարող էր ինքն անել՝ խնդիրները լուծելու համար:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Հաղարծին ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով: Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող […]