
Շնորհավորում են Շանթ Հարությունյանին և իր զինակիցներին Հայաստանի անկախության տոնի առթիվ

«Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու հավակնող շարժում է:
Այն բարձրացրել է ազգային անվտանգությանը, Հայաստանի տարածաշրջանային դերակատարությանը, ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերվող օրակարգային հարցեր։ Այն զարգացրել է անշրջելի գործընթաց, որը միտված է Հայաստանն ազատելու նախկին գաղութարարի քայքայիչ ազդեցությունից և պաշտպանելու շարունակվող կայսերապաշտական նկրտումներից: Շանթ Հարությունյանի, նրա զինակիցների և որդու նկատմամբ դրածո վարչախմբի կողմից իրագործվող «դատավարությունը» եւ պահանջված ազատազրկումը գնահատում ենք հակամարդկային, հակաիրավական եւ հակապետական, դատապարտում և հորդորում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ այլ հասարակական կազմակերպություններին եւս դատապարտել այն»։
«Երիտասարդ Պահպանողականներ» հ/կ Համանախագահություն
19 Սեպտեմբեր, 2014 թ.