
Կալանավորի փախուստի գործը ուղարկվել է ՀՔԾ. NEWS.am

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանի փախուստի դիմելու առթիվ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն փոխանցել է Հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին հայտնել են NEWS.am-ի աղբյուրները:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ առայժմ չի հաջողվել կալանավորին հայտնաբերել: Իսկ գործը ՀՔԾ-ին փոխանցելու պատճառը, ամենայն հավանականությամբ, կալանավորին ուղեկցող ոստիկանների թերացումը կամ բացթողումն է աշխատանքի մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: