Բաժիններ՝

Գնդապետը հակադարձում է. «Որևիցէ մեկը փախուստի չի դիմել սահմանից, Հատուկ գունդը երբեք սահմանը չի լքել…»

Վաղը լրանում է Հայաստանի Յանրապետության Հատուկ գնդի 24-րդ տարեդարձը: Հատուկ գնդի փոխհրամանատար, գնդապետ Վահագն Չիբուխչյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հատուկ գունդը ստեղծվել է 1990 թվականի սեպտեմբերի 20-ին.

«Ժամանակին, ժողովրդի շատ ծանր վիճակի հետ մեկտեղ, Հայաստանի ժողովուրդը կարողացավ ստեղծել առաջին ռազմական միավորումը, որը նշվեց որպես առաջին Հատուկ գունդ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներում, որտեղ տեղադրվեցին 28 վաշտեր Հայաստանի սահմաններով մեկ: Արդեն ժամանակն է, որ մեր հասարակությունը չմոռանա Հատուկ գնդի արածները: Հատուկ գունդը մեծ գործողություններ կատարեց Շահումյանի շրջանում»:

Գնդապետը նկատեց, որ որոշ մարդկանց «բերանից ինչ-որ վատ բաներ են դուրս գալիս» Հատուկ գնդի մասին, սակայն, ըստ Վ. Չիբուխչյանի՝ հատուկ գունդն արեց այն, ինչ իր վրա դրված էր. «Կարողացանք մեր տղաների միջոցով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, բայց ստավեց այնպես, որ ստիպված էին ինչ-որ քաղաքական վայրիվերումների պատճառով թողնել Շահումյանի շրջանը, դա մեզանից կախված չէր:

Որևիցէ մեկը փախուստի չի դիմել սահմանից, որոշ մարդիկ կան այդ բառերն են ուզում օգտագործել, բայց Հատուկ գունդը երբեք սահմանը չի լքել, որովհետև մենք զինվորականներ էինք ու կատարում էինք պաշտպանության կոմիտեի հրամանները:

Մենք իրավունք չունեինք առանձին Հայաստանի մի սահմանից մյուսը գնայինք, մի քանի փամփուշտ կրակեինք և ներկայացնեինք, որ մենք ենք, որ կանք: Ուղարկում էին հրամանով, մենք կատարում էինք իշխանությունների հրամանները:

Հատուկ գնդի իրավահաջորդ, փոխգնդապետ Միքայել Ապրեսյանն էլ պատմեց, որ 1992 թվականին, երբ ռազմական իրավիճակը շատ ծանր էր Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, Ադրբեջանը, արդեն շուրջ 22 պետությունների կողմից մեծ աջակցություն ստանալով, ստեղծել էր իր ազգային 100 հազարանոց բանակը.

«ՀՀ-ն ընդհանուր ուներ մեկ Հատուկ գունդ, որտեղ կային 2700 հոգի և մեր կամավորական ջոկատները: Մենք պարտադրված էինք ստեղծել մեր ազգային բանակը: Ազգային բանակը ստեղծելու համար հիմնական հիմք հանդիսացավ ՀՀ հատուկ գունդը, որի վաշտերի բազայի վրա ստեղծվեցին մոտ 17 զորամասեր»:

Մ. Ապրեսյանը նկատեց, որ Հատուկ գունդը տվել է մեկ ազգային հերոս՝ Ջիվան Աբրահամյանը, որը եղել է Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարը:

Հիշելով պատերազմի տարիները՝ Մ.Ապրեսյանը պատմեց. «Հակառակորդը մեր դեմ ուներ 2 զորամաս: 1993 թվակաին լայնամասշտաբ հարձակաման են անցնում մեր մարտական դիրքերի վրա: Այդ օրը մենք տվեցին 28 զոհ, և գիշերը վերակազմավորվելով՝ հատուկ գնդի տղաները անցնում են հակահարձակման և վերցնում մեր մարտական դիրքերը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս