«Հանցավոր գործունեության՝ խարդախության եւ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու արդյունքում ստացած եկամուտներն օրինականացնելու՝ դրանց ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը եւ պատկանելիությունը թաքցնելու նպատակով Աշոտ Սուքիասյանը հափշտակված գումարներով կատարել է բանկային եւ առեւտրային գործարքներ՝ փոխանցում, փոխարկում, կանխիկացում, թանկարժեք մետաղների ձեռքբերում, օրինականացնելով առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլրդ 516 մլն 260 հազար 387 դրամին համարժեք 9 մլն 582 հազար 890 ԱՄՆ դոլարը»,- նշված է քննիչ Ադիլխանյանի որոշման մեջ:
2005-2012թթ. Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղական համայնքի ղեկավար պաշտոնավարած Հրաչիկ Բալոյանին յուրացման մեղադրանք է առաջադրվել: Այսպես, ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Վարդուհի Խաչատրյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով, յուրացման եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն:
Երեկ երեկոյան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին խցընկերները գտել են անգիտակից վիճակում: Կայքի տեղեկություններով՝ ախտորոշման նպատակով հրավիրվելու է նյարդաբանը:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան զայրացած մտել է փոստ, թեժ գծի համարն իմացել, զանգել ու մի լավ շշպռել… Փաստորեն, լավ վիրավորվել են թեժ գծում, զայրացել և մյուս բնակիչներին թողել ինքնապատասխանիչի հույսին:
Գրիգորյանը պարբերաբար վիճել է մոր հետ, հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել և թքել մոր վրա: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:
Ուշագրավ է, որ մեղադրանքում նշված է այն մասին, որ Ավետքի Բուդաղյանին ծեծի են ենթարկել, սակայն դրա համար առաջադրված մեղադրանք չկա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին երկու ամսով կալանավորելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:
Երեկ գիշերը ժամը 23:30-24:00-ն ընկած ժամանակահատվածում Գորիսի կենտրոնում վիճաբանություն է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (Աղալարի) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև: Ըստ շրջանառվող լուրերի՝ եղել է նաև դանակահարություն:
Ծառն ընկել է Mitsubishi մակնիշի 31 ՕՏ 207 համարանիշի և ճանապարհով ընթացող Shevrolet մակնիշի 011 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաների վրա:
Քիչ առաջ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ հաստաբուն ծառը կոտրվել, ընկել է տարածքում գտնվող ավտոմեքենաների վրա: Այս պահին այնտեղ են ոստիկանության ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:
Այսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու և ներկայացնելու բանկերի շահերը:
Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:
Այսօր Նիժնի Տագիլի Տագիլստրոևսկի շրջանային դատարանը 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման է դատապարտել Կարո մականունով, 54-ամյա քրեական հեղինակություն Քոռ-Օղլի Մամեդովին
Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:
«Սպիտակի երկրաշարժն ապացուցման կարիք չունեցող հանգամանք է: Կրակելն է՞լ է ապացուցման կարիք չունեցող: Եթե այդպես է, ասե´ք: Էլ ինչի՞ ենք դատավարություն անում»:
Ոստիկանության մայոր Բ.Ավետիքյանը, ով աշխատում է Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես ավագ տեսուչ, սեփականատիրոջից պահանջել է դադարեցնել սեփական հողամասի թիթեղով ծածկված ցանկապատը քարե պատով փոխարինելու շինարարությունը՝ պատճառաբանելով, որ նա չունի շինթույլտվություն։
Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան:
Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանը մայիսի վերջին հայտարարված՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթի պայմաններում մի շարք փոփոխություններ է մտցրել:
«Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:
«Ո´չ, ես ստանում եմ 240 հազար դրամ, բայց հիմնականում կարծում եմ, որ մերն էլ կբարձրանա, որովհետև այս տարի նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, կա նախագահի հանձնարարականը»:
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 36-ից բարձր համարների….
«Հրազենայնության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»,- ասել է դատաձգաբան Արայիկ Ասլանյանը
Հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդկեսերին հյուսիսային շրջաններումսպասվում է կարճատև անձրև ևամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:
Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանում անցկացվող հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդել է, որ միջադեպի արդեն իսկ լայն տարածում ունեցող տեսագրությունը մոնտաժված է:
Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։