«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքըգ «armlur.am», «zhoghovurd.am» այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում:
Ուժեղ քամու պատճառով մարտի 16-17-ին ժամեր շարունակ կաթվածահար վիճակում էր քաղաքի լուսավորության համակարգը:
«Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկույթյուններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:
Ալավերդի քաղաքում պարբերաբար թափառող շների ոչնչացման աշխատանքներ են կատարվում:
Մարտի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տրավմային շոկով, կոնքոսկրերի կոտրվածքներով և սրունքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն:
2010 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացրած և մինչ օրս շարունակվող սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում կուտակած 31 միլիոն դրամ պարտքից Շիրակի մարզը դեռ չի ձերբազատվել:
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ հրազենի օտարման հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին
Մարտի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենք մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին:
Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
«Որոշ ժամանակ առաջ կարմիր ժապավենով տարածքը սահմանազատված էր, բայց հիմա դա էլ չկա: Շենքից քարեր են թափվում, ու ամեն անցնելուց մարդ մտածում է, որ, ուր որ է, քարեր կընկնեն վերեւից»:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտային կապուղիներ ունենալու հնարավորություններն ու տարբերակները, ինչը կնպաստի երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության զարգացմանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը:
Մարտի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ ներկայացրած 23 ՀԿ-ների ծրագրերը։ Հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին անդրադարձան ծրագրերի բովանդակությանը, բյուջեներին։ Հատուկ ընդգծվեց, որ որակյալ ծրագրեր ընտրելու խնդիր է դրված։
Երևանի քաղաքապետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: 2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին:
Ս.Խաչատրյանի փոխարեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։
2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:
Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:
«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մարտի 19-ին, ժամը 12.54-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է դիմել Պարույր Սևակ փողոցի թիվ 47 շենքի բնակիչ Ա. Զ.-ն (ծնվ. 1988թ.):
2014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գևորգյանը: Մ. Գևորգյանը հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գևորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ և մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում:
Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ:
«Ուզում եմ հիշեցնել, որ, ընդհանուր առմամբ, փոքր ազգերի, ժողովուրդների բախտորոշ գործողությունները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական ֆոնի վրա: Օրինակ, ինքնորոշումները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական իրավիճակում»:
Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ այսօր կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։ Նրանք բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ։
Հիմա կառավարությունը մի խնդիր ունի՝ զարմացնել, էլ ավելի զարմացնել, հիացնել, բերկրանք պատճառել Ռուսաստանին: Դրա համար ընդունելի են բոլոր միջոցները:
Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
Այդ հանդիպումը առանց հղումների («off-the-record» հանդիպում Էր։ Ես այդ կանոնը հարգում եմ։ Այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում եւ ասում, որ հանդիպման մասին որևէ հարցի չեճ պատասխանի և մեկնաբանի»։ ՀՅԴ-ից Արծվիկ Սրսասյանն ընդհանրապես մեր հեոախոսազանգերին չպատասխանեց, թեեւ մինչ այդ «168»– ին ասել Էր. «Թե ով ելույթ կունենա իրենց ներքին խնդիրն Է։ Հանրահավաքում ենթադրվում են խորհրդարանական չորս ուժերի և քաղաքացիական ակտիվիստների ելույթները։