
armlur.am -ը DDOS հարձակման է ենթարկվում արդեն երրորդ անգամ

«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքըգ «armlur.am», «zhoghovurd.am» այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում:
Արդյո՞ք այս հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե՞ այլ կողմից է գալիս հարվածը, առայժմ մեզ չի հաջողվել պարզել: Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Արդյունքները կհրապարակենք իմանալուն պես:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի եւ «armlur.am»-ի խմբագրակազմը տեխնիկական խափանումների համար հայցում է ընթերցողների ներողամտությունըգ հարձակման հեղինակներին հորդորելով ծիծաղելի աստիճանի պարզամիտ չլինել: Համակարգչի թիկունքում թաքնվելով լրատվամիջոցի գործունեությունը կաթվածահար անելը լռեցնելու ամենալավ տարբերակը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ «armlur.am»-ի խմբագրություն