
Բակում կայանված «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդուն. Նա ի վիճակի չէ բացատրություն տալու

Մարտի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տրավմային շոկով, կոնքոսկրերի կոտրվածքներով և սրունքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս` ավտոմեքենան պատահաբար շարժվելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Ոստիկանություն