
Կադրային փոխատեղումներ` դատախազությունում

ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել նոր կադրային տեղաշարժեր։
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` փոխվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը։
Նա տեղափոխվել է համեմատաբար հանգիստ տարածք եւ նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ Ս.Խաչատրյանի փոխարեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։
Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հովսեփ Սարգսյանը նշանակվել է Երեւանի կայազորի դատախազ։ Մեր այս տեղեկությունները հաստատեցին դատախազության հանրային կապերի վարչությունից՝ տեղեկացնելով, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Սիսակ Խաչատրյանն էլ նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, իսկ վերջինիս դատախազ Հարություն Սարգսյանը նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
Մանրամասներն` այստեղ