
Վազգեն Մանուկյան. Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական

Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:
Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն: Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական: Նա այն մարդկանցից էր, որոնք իրենց գոյությամբ լույս են պարգևում, իսկ հեռանալով` իրենց հետ տանում մի կարևոր մասնիկ մեզանից: Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան