Գրավատան տնօրենի հանդեպ հարուցվել է քրեական գործ
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ գրավատան տնօրենն հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, այն է` ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը շահութահարկի 2010-2012թթ. հաշվարկներում ավել ցույց տալու և շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում խուսափել է (8.873.585 ՀՀ դրամ) խոշոր չափի հարկեր վճարելուց:
Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն