
Շների վրա կրակել են բնակիչների աչքի առջև (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Ալավերդի քաղաքում պարբերաբար թափառող շների ոչնչացման աշխատանքներ են կատարվում: Որպես կանոն, այդ մասին քաղաքապետարանը նաև նախօրոք հայտարարում է, որպեսզի բնակիչների համար գիշերային ժամի կրակոցներն անակնկալ չլինեն: Հերթական անգամ, սակայն, ոչնչացվել են ոչ միայն թափառող շներ, ու ոչ թե գիշերային, այլ երեկոյան ժամերին: Սա հարուցել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը: