«Դ!եմ եմ»-ի հավաքը կկայանա անկախ եղանակից. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Մի քանի թերթերում երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ անցյալ շաբաթ խորհրդարանում ոչ իշխանական չորս խմբակցությունները «Դ!եմ եմ» շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ մարտի 22-ին հանրահավաքում ելույթ ունենան Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։
«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակին» շարժման նախաձեռնողներից Դավիթ Մանուկյանը երեկ պատասխանել է «ՀԺ»-ի հարցերին։
-Իսկ ովքե՞ր են ելույթ ունենալու հանրահավաքի ժամանակ, արդեն որոշվա՞ծ է։
– Ոչ։ Կազմակերպչական հարցերն ընթացքի մեջ են, մնացած ուժերի հետ կապված առաջիկա օրերին պարզ կլինի։
– Բայց հանրահավաքի ձևա չափը նույնն է մնում չորս ուժեր գուարած մեկ։ Այդպե՞ս է։
– Դրա մասին դեռ չեմ կարող ոչինչ ասել։
– Իսկ ե՞րբ է չորս ուժերի և «Դ!եմ եմ»–ի հաջորդ հանդիպումը։
– Այս պահին չունենք որոշում, որ հաջորդ հանդիպում է լինելու։
– Այսինքն, միանգամից հանրահավաքն է լինելո՞ւ։
– Այս պահի դրությամբ գոնե, հանդիպում չկա պլանավորված։
– Բայց միանշանակ կարելի՞ է ասել , որ չորս ուժերը ներկա կլինեն այդ հանրահավաքին։
– Միանշանակ հիմա ոչինչ դեռ չի կարելի ասել, մի քանի օրից պարզ կլինի ամեն ինչ՝ դեռևս կազմակերպչական փուլում Է։
Փաստորեն, այս պահի դրությամբ կասկածի տակ է չորս ուժերի ներկայությունը հարթակում և ակնհայտ, որ նրանց եւ «Դ!եմ եմ»– ի միջեև ինչ-որ խնդիր կա։ Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները երեկ խուսափում էին հանրահավաքի և «Դ!եմ ես»-ի հետ իրենց վերջին հանդիպման վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, այդ հանդիպումը տևել էր բավական երկար, մոտ 4 ժամ։ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մաոգարյանը, ով մասնակցել էր հանդիպմանը, երեկ ասաց, որ զբաղված է, և խնդրեց զանգել ավելի ուշ։ Ավելի ուշ, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին։
«Ժառանգությունից» Թևան Պողոսյանը ասաց հետևյալը.
«Այդ հանդիպումը առանց հղումների («off-the-record» հանդիպում Էր։ Ես այդ կանոնը հարգում եմ։ Այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում եւ ասում, որ հանդիպման մասին որևէ հարցի չեճ պատասխանի և մեկնաբանի»։ ՀՅԴ-ից Արծվիկ Սրսասյանն ընդհանրապես մեր հեոախոսազանգերին չպատասխանեց, թեեւ մինչ այդ «168»– ին ասել Էր.
«Թե ով ելույթ կունենա իրենց ներքին խնդիրն Է։ Հանրահավաքում ենթադրվում են խորհրդարանական չորս ուժերի և քաղաքացիական ակտիվիստների ելույթները։ Եթե Նիկոլ Փաշինյանը պետբ է ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիրը», ժիրայր Սեֆիլյանը պետք Է ելույթ ունենա որպես «Նախախորհրդաոանի» ներկայացուցիչ, ապա դա կարող է մի կողմից անհասկանալի տպավորություն ձևավորել հասարակական-քաղաքական. ինչպես նաև արտախորհրդարանական այլ ուժերի կողմից ելույթներ չունենալու հարցում, մյուս կողմից՝ խոցելի կդարձնի շարժումը։
Ամենևին ցանկալի չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրի և արտախորհրդարանական քաղաքական պրոյեկտների միջև քաղաքական պայքարի ձևի և բովանդակության շուրջ տարակարծությունը նպաստի «Դ!եմ եմ»–ի թուլացմանը։ Այս մտահոգությանն Է, որ, իմ կարծիքով, արտահայտվեց այդ քննարկումներում՝ հարգելով յուրաքանչյուրի կարծիք ունենալու իրավունքը՝ խոսք է եղել բացառապես սկզբունքը պահպանելու մասին։ Հակառակը՝ անգամ աոանձին մոտեցումներում բարձր է գնահատվել թե Ժիրայր Սեֆիլյանի. թե նաև Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Հրանտ Բագրատյանի և շատ այլ մարդկանց անձն ու կեցվածքը «Դ!եմ եմ պարտադիր բաղադրիչի» մոտեցման հարցում։ Այդուհանդերձ, ոչ բոլոր քաղաքական ուժերը կամ գործիչներն են հենց այսպես ընկալում քաղաքական չորս ուժերի վերոնշյալ պայմանը սրբագրել հանրահավաքին ելույթ ունեցողների ցանկը»։
Մեզ հայտնի դարձավ, որ անցյալ ուրբաթ տեղի ունեցած բավական երկար քննարկման ժանակ քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են, որ մարտի 22-ի հանրահավաքում պետք Է ելույթ ունենան հանրությանը հայտնի մարդիկ սկսած դերասաններից, երաժիշտներից, վերջացրած քաղաքական գործիչներով։ Չորս ուժերի ներկայացուցիչները, սակայն, պնդել են. որ համագործակցությանը 4+1 ձևաչափով է, և դեմ են եղել շարժման ակտիվիստների առաջարկին։ Վերջիններս էլ բացատրել են. որ գոյության չունի 4+1 ձեւաչափ, այլ գործում է քաղաքացու ձևաչափը, և իրենք պնդում են, որ չորս ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև մյուս հրավիրյալները հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալուց հետո հարթակին կանգնած չմնան, այլ իջնեն և միանան հրապարակում կանգնած ժողովրդին։
Դա, բնականաբար, դուր չի եկել 4-ի ներկայացուցիչներին։ Մեր տեղեկություններով, այսօր նրանք (չորսով) հանդիպելու են և որոշելու մարտի 22-ի հանրահավաքին ելույթ ունենալո՞ւ են, թե ոչ. իսկ այնուհետև այդ որոշումը կփոխանցեն ակտիվիստներին։
Իսկ մինչ այդ, արդեն որոշված է, որ մարտի 22-ի հանրահավաքում ելույթ են ունենալու հանրությանը հայտնի տարբեր գործիչներ։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։