
Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվեց

Մարտի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենք մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին:
Նա խոստովանել է, որ փետրվարի վերջերին երթուղային տաքսու սրահում 1984 թ. ծնված Արամ Շ.-ի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն