Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:
Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն