
Բերդ-Տավուշ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մահացել է

Ապրիլի 2-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Կորյուն Փայտյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն