Բաժիններ՝

Մինչև սեպտեմբերի 30-ը վճարումները պետք է պարտադիր կատարվեն. Ֆելիքս Թոխյան. pastinfo.am

Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է,  և քաղաքացիները պարտավոր են  շարունակել վճարել  պարտադիր կենսաթոշակային վճարները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության  եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»,- հավելեց ՍԴ անդամը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930