
93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ (տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններից մեկում, խարխուլ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց Մանյա Գրիգորյանը հարևանուհու միջոցով խնդրել էր , որ իրեն այցելեն:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վաղուց են պարբերաբար այցելում և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերում Գյումրու ամենատարեց տնակաբնակ կնոջը: Այսօր կայքի հերթական այցելության ժամանակ 93-ամյա կնոջը տեսել են չջեռուցվող տնակում, բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում:
Արդեն 6-րդ օրն էր, ինչ նրա տնակը հոսանքազրկել էին՝ վարձավճարը չմուծելու պատճառաբանությամբ: Սակայն տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պատք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: