Բաժիններ՝

Հանքախորշից կատարված գողությունը բացահայտվել է

Մարտի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Կոշաբերդ» կոչվող տարածքում գտնվող մի հանքախորշից ապամոնտաժել և գողացել են մետաղյա կոնստրուկցիաներ և պրոֆիլներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 1-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1960 թ. ծնված Ալբերտ Կ.-ն:

Նույն օրը, ժամը 13.50-ին, նա բերման է ենթարկվել:

Պատճառված գույքային վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930