Բաժիններ՝

Քաղաքացու վարքագիծը ինքնասպանության փորձի տպավորություն է թողել

Ապրիլի 2-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Հ. Ս.-ը Կիևյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել: Ոստիկանության աշխատակիցները Հ. Ս.-ին ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին մանրամասները ճշտելու նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս