ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, հանրապետական նշանակության (Հ-14) Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել կամրջի ծածկի սալերի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն:
Ասելով հո չի՞, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ՝ էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա, ո՞ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո՞վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ն. Ս Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ:
Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանին, որի ընթացքում տեղի է ունեցել նամակների փոխանակում:
ՌԴ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, որ որոշ պատգամավորներ շնորհավորեցին նոր կառավարության ձևավորման առթիվ։ Փաշինյանն ասել է, որ ինքը չի շնորհավորում կառավարությանը, և արագաչափերի վերաբերյալ հարց ուղղեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
«Մենք մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել, որ միանան մեր աշխատանքներին: Առաջին քայլն արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա կառավարությունը պետք է ՍԴ-ի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»:
Դատարանի պատասխան գրությանն ի պատասխան ՔԿՀ պետը տեղեկացրել էր, որ, մասնավորապես, «հետինուղեղային զարկերակի անեվրիզման» հայտնաբերվել է դեռևս 2008թ., իսկ 2013թ. դեկտեմբերին ամբաստանյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արաբկիր բժշկական կնետրոնում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց կենտրոնի բուժքույր Արմինե Կարապետյանը: Նա նշեց, որ աշխատում է բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքում՝ որպես հերթապահ բուժքույր (հենց այս բաժանմունքում է հոպիտալացված եղել Լիա Միսակյանը):
ՀՀԿ կանայք հանդիպում ունեցան նաև Կանանց Համաչինական Ֆեդերացիայի փոխնախագահ Յույ Խունցյուի հետ, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց կանոնադրական խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկեցին համատեղ ձեռնարկների հնարավորությունները:
Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին:
«Դժվար է մեր նախարարությանը մեղադրել հասարակություննից հեռու և ոչ թափանցիկ աշխատելու գործելաոճի մեջ»,- նկատեց Ա.Աշոտյանը և հավելեց. «Կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ես ինքս իմ դեմ կարող եմ պիկետ կազմակերպել
Ապրիլի 29-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 343-րդ հոդվածով՝ դատարանի նկատմամբ անհարգաից վերաբերմունքը: Մեր հարցին՝ արդյոք քրեական գործում կա՞ն կասկածյալներ և մեղադրյալներ, ոստիկանությունից պատասխանեց, որ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դեռևս «կադրային ջարդ» չի լինի:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր որոշել է 20 օրով երկարաձգել չորս լրագրողների ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դիմումի քննարկման ժամկետը:
Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտաբերել են գյուրզա տեսակի օձ:
«Հնարավոր է, որ պահանջներից մեկ-երկուսը կատարեն, բայց ամբողջությամբ չեն անի։ Մոտ մեկ ամիս է, պահանջում ենք ՊԵԿ հաշվետվություններից հանել կենսաթոշակային վճարների դաշտը, ինչո՞ւ չի հանվում։ Կարծում եմ, որ գալը, խոստումներ տալը, նախագիծ ներկայացնելը ինչ-որ տեղ նաև դեմագոգիկ բնույթ անի։ Մեր հիմնական պահանջները դեռ չեն կատարել»։
«Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին երեկ հարցրեցինք` բնակության կտեղափոխվի՞ կառավարական ամառանոցներ: «Եթե անհրաժեշտ չլինի, չեմ տեղափոխվի»,- պատասխանեց նա:
Ապրիլի 29-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախից Մասիս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար դառնալու առաջարկ չի արվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման և վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը»:
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը:
«Խաղահրապարակի տեղ չկա, երեխաները խաղալու տեղ չունեն, ավտոմեքենաների ելքն ու մուտքը դժվարանցանելի է, երբ են տարածքն ազատելու այս ավտոտնակներից, չգիտենք՝ սրա վերջը ինչ է լինելու, էդ գառաժի նկարները թող տեսնին քաղաքապետարանի աշխատողները, գան տեսնին` ինչ վիճակ է»: