
Վանաձոր-Լերմոնտովո ավտոճանապարհին մեքենան 30 մետրից գլորվել է ձորը

Ապրիլի 29-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան 2-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 ՏT 290 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 30 մետր գլորվել ձորը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն