
Ողբերգական ավտովթար` Երևանում. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

Ապրիլի 29-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախից Մասիս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 13ՍՕ437 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Թ. Խ.-ը (ծնվ. 1953 թ.) տեղում զոհվել է:
Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել Թ.Խ.-ի դին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն