Բաժիններ՝

«Թող քաղաքապետարանի աշխատողները գան, տեսնին`ինչ վիճակ է»

Asparez.am-ը գրում է. Իրար վրա լցված այս բազմերանգ ավտոտնակները տեղադրված են Գյումրու «Անի» թաղամասի Մ.Խորենացի փողոցի թիվ 30 շենքի բակում: Ավտոտնակները տեղադրվել են 20-25 տարի շարունակ` զբաղեցնելով խաղահրապարակի տարածքը:

Շենքի բնակիչների հիշելով` այստեղ վերջին ավտոտնակը հայտնվել է մեկուկես-երկու տարի առաջ: Ավտոտնակների տեղադրման ընթացքում իրենց «Նոր Անի» համատիրությունում բացատրել են, որ դրանք բակում մնալու են մի քանի օր, սակայն հետո նկատել են, որ ավտոտնակների տերերը դրանք բետոնապատել են. եւ զուգահեռաբար ավելացել է ավտոտնակների թիվը:

Ավտոտնակների տերերին, ընդհանուր առմամբ, թիվ 30 շենքի բնակիչները չեն ճանաչում. պատմում են, որ «Անի» թաղամասի բնակիչներից են, իրենց շենքում նրանք ծանոթներ չունեն: Հետաքրքիրն այն է, որ այս ավտոտնակները տեղադրվել են շենքերի մուտքերից ոչ շատ հեռու, այնպես որ շտապբուժօգնության կամ հրշեջ մեքենաների մուտքն ու ելքն անհնար է կամ գրեթե անհնար:

«Խաղահրապարակի տեղ չկա, երեխաները խաղալու տեղ չունեն, ավտոմեքենաների ելքն ու մուտքը դժվարանցանելի է, երբ են տարածքն ազատելու այս ավտոտնակներից, չգիտենք՝ սրա վերջը ինչ է լինելու, էդ գառաժի նկարները թող տեսնին քաղաքապետարանի աշխատողները, գան տեսնին` ինչ վիճակ է»,- բողոքում են տարածքի բնակիչներն 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից:

Երբ այդ ամիսներին «Ասպարեզն» անդրադարձել էր բնակիչների բողոքին, «Նոր Անի›» համատիրության նախագահ (այժմ նախկին) Մկրտիչ Էլբակյանը մեզ հետ զրույցում նշել էր, նախ ինքը տեղյակ չէ բնակիչների նման բողոքներից, հետո ավելացրել էր, որ ավտոտնակները բոլոր տեղերում ժամանակավոր են տեղադրված, հիմնական չեն եւ, որ ինքը ավտոտնակներն ապամոնտաժելու, խաղահրապարակ կառուցելու ծրագիր ունի, եթե շահի այդ ծրագիրը` ավտոտնակները պարտադիր հանելու է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս