Առողջապահության նախարարությունում «կադրային ջարդ» դեռևս չի լինի (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դեռևս «կադրային ջարդ» չի լինի:

«Որևիցե կադրային մեծ փոփոխությունների չեմ պատրաստվում, մինչև ծրագերը պատրաստ չլինեն»,- ասաց նախարարը:

Ա.Մուրադյանը հրաժարվեց պատասխանել, թե ըստ իրեն ինչ խնդիրներ են, որ շուտափույթ լուծման կարիք ունեն և խնդրեց իրեն հասանելիք լռության 100 օրից հետո միայն ծրագրային հարցեր տալ:

Հարցին՝ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ո՞ւմից է եղել, Ա. Մուրադյանը պատասխանեց. «Երկրի ղեկավարության՝ նախագահի և վարչապետի կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930