Հասմիկ Պողոսյան. «Ցանկացած մարդ կարա ցանկացած բան ասի, բայց հո տենց չի՞». ilur.am
ilur.am-ի փոխանցմամբ՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պնդում է, որ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրությունը կատարվել է օրինականության շրջանակներում:
«Ասելով հո չի՞, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ՝ էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա, ո՞ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո՞վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան: Հետո, հենց էդ խնդիրները լուծվեն, մենք սկսում ենք ասել՝ ինչի ենք սենց արել, ինչի նենց չենք արել: Ես համարում եմ, որ մեր թատրոնի ընտրությունները, որ կարող էին ընտրություններ չլինել, որովհետեւ մեր խնդիրը նա էր, որ գործընթացը թափանցիկ լինի… Ցանկացած մարդ կարա ցանկացած բան ասի, բայց հո տենց չի՞: Նայելով, ուսումնասիրելով, կարաք համոզվեք, որ դա արդարացի գործընթաց ա»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: