ՌԴ-ում հաշվառման է կանգնած կես միլիոնից ավելի ՀՀ քաղաքացի. «Ժողուվուրդ»
«Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որին հայտնի է դարձել, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի:
«145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: Ուշագրավ է, սակայն, որ ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը 16 հազար 550 է: Նշենք, որ 2012թ. ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է ավելի քիչ՝ 13 հազար 176: Վիճակագրական այս տվյալները, հուսով ենք, կարժանանան ՀՀ իշխանությունների ուշադրությանը, հանձինս ՀՀ միգրացիոն ծառայության, որ արտագաղթի նվազման վերաμերյալ հայտարարություններ անելիս, չհայտնվեն անհարմար վիճակի մեջ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։