ՀՀԿ-ի կանայք՝ Չինաստանում
Ապրիլի 21-ից 25-ը ` Կանանց Համաչինական Ֆեդերացիայի /ԿՀՖ/ հրավերով ՉինաստանիԺողովրդականՀանրապետությունում էրգտնվում ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը՝ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ՝ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանի, ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ՝ Գայանե Անտոնյանը, ՀՀԿ Նոր-Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ, «Նոր-Նորք» մշակութային կենտրոնի տնօրեն՝ Ալվինա Հարությունյանը:
Այցի շրջանակներում տեղի ունեցան մի շարք պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համա չինական ժողովի նախագահի տեղակալ, Կանանց Համաչինական Ֆեդերացիայի նախագահ՝ Շեն Յուեյուի հետ, ում կողմից, ի պատիվ ՀՀԿ կանանց, տրվեց նաև հյուրասիրություն : Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ու լայնորեն քննարկվեցին երկու երկրներում կանանց հիմնահարցերի լուծմանը միտված ազգային ծրագրերի գերակայություններն ու հեռանկարները, օրենսդիր և հասարակական սպեկտորի ներգրավվածության կարևորությունը և այլ հարցեր:
Կուսակցական համագործակցության կոնտեքստում հայ կանանց պատվիրակության անդամները ապրիլի 22-ին հանդիպեցին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Միջազգային կապերի վարչության փոխնախագահ Չժաու Լիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների և կուսակցությունների միջև հարաբերությունների մակարդակը և ապագա զարգացումները, համագործակցության հեռանկարները:
Աշխատանքային համագործակցության շրջանակներում ՀՀԿ կանայք հանդիպում ունեցան նաև Կանանց Համաչինական Ֆեդերացիայի փոխնախագահ Յույ Խունցյուի հետ, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց կանոնադրական խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկեցին համատեղ ձեռնարկների հնարավորությունները:
Կանանց Համաչինական Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է , որը միավորում է Չինաստանի կանանց բոլոր էթնիկ խմբերից և կենսագործունեության տարբեր ոլորտներից, և պայքարում նրանց ազատության ու շահերի պաշտպանության համար: Հիմնական առաքելությունն է` ներկայացնել ու վեր հանել կանանց իրավունքներն ու շահերը, օժանդակել կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների պահպանմանը: Կանանց Համաչինական Ֆեդերացիայի գերագույն մարմինը Կանանց ազգային Կոնգրեսն է և Գործադիր կոմիտեն, որն ընտրվում է Կոնգրեսի կողմից: Կառույցի գործունեության առանցքն է՝ կանանց միավորումը երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային, հասարակական ռեֆորմների շուրջ, ապահովելու նրանց մասնակցությունը երկրում վարվող օրենսդիր և գործադիր քաղաքականությանը՝ օժանդակելու կանանց իրավունքների հավասարությանն ու զարգացմանը:
Առողջապահական ծրագրի շրջանակներում առանձնահատուկ կարևորություն էր ներկայացնում ՀՀԿ կանանց այցելությունը Դունչեն նահանգի ,,Կանանց և երեխաների առողջության,, թիվ 1 հիվանդանոց:
Ապրիլի 23-ին ՀՀԿ կանանց խորհրդի անադամներն առիթ ունեցան գտնվելու Չինաստանի արդյունաբերական և պատմական կենտրոն համարվող Շենսի նահանգի մայրաքաղաք Սիանում, որտեղ ծանոթացան Կանանց Համաչինական Ֆեդերացիայի Շենսի նահանգի բաժանմունքի կողմից իրականացվող ծրագրերին և նախագծերին: Այդ թվում՝ կանանց ձեռնարկատիրության աջակցության ծրագրի շրջանակում կատարվող նախագծի հետ ծանոթանալու նպատակով այցելեցին առողջ սննդի արտադրության կոմբինատ, որի կին ղեկավարը և հիմնադիրը ԿՀՖ անդամ է:
Այցելեցին նաև ԿՀՖ մեկ այլ ծրագրով իրականացվող ՝ Գոուսի գյուղում գտնվող «Ջրային հորեր մայրերի համար» նախագիծը, ինչպես նաև կանանց զբաղվածության և աշխատանքի ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող նախագծի կենտրոններից մեկը , որտեղ կանանց ուսուցանվում է ժողովրդական արհեստներ և տնայնագործական պայմաններում կատարվում է արտադրանքի պատրաստում և իրացում՝ այդպիսով ապահովելով իրենց ընտանիքների համար ապրուստի միջոցներ:
Ծանոթացան նաև տուրիզմի աջակցության ծրագրին, որի շրջանակներում կանայք կազմակերպել և հիմնադրել են հյուրատներ, ուր այցելում և բնակվում են զբոսաշրջիկներ: ՀՀԿ կանանց ներկայացվեց նաև մեկ այլ ծրագիր՝ «Ամենագեղեցիկ ընտանիքը», որը նույնպես նախաձեռնվել և իրականացվում է ԿՀՖ կողմից:
ՀՀԿ կանայք այցելեցին նաև նահանգում գտնվող բազմաթիվ արտադրամասեր, գործարաններ և արդյունաբերական կենտրոններ ՝հնարավորություն ունենալով տեղում ծանոթանալու Չինաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, այդ թվում և կանանց ներգրավվածությանը՝ վարվող տնտեսական քաղաքականության մեջ: ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները նույն օրը հանդիպեցին նաև Շենսի նահանգի ղեկավարի հետ:
Մշակութային ծրագրի շրջանակներում ՀՀԿ կանանց պատվիրակությունը եղավ Չինաստանի ժողովրդական հանրապետության մի շարք պատմամշակութային կենտրոններում:
ՀՀԿ կանանց խորհրդի հրավերով Կանանց Համաչինական Ֆեդերացիայի ներկայացուցիչները այս տարի փոխադարձ այցով կգտնվեն Հայաստանում:
ՀՀԿ գրասենյակ