Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ն:
«Շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների տան դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը, ճանապարհը պետք է լայնացվի և այլն, բայց սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար», – վստահեցնում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:
«Ես 21 երկրից հրավերք ունեմ, ես կարամ գնամ, բայց եթե գնում եմ, նշանակում է՝ չեմ կարա սրանց պատժեմ: Ես ուզում եմ Մամեդյարովի կամ Նալբանդյանի հետ խոսեմ, նախագահի դեմ դիմաց կանգնեմ, ասեմ՝ հլը քո չափին դու նայի»:
Էլեկտրահարման եղանակով Արփա գետից 25 կարմրախայտ էին բռնել:
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մահվան գործով ձերբակալված Վոլոդյա Բաբիկյանը կալանավորվել է:
«Բավական լուրջ հագեցած էին զինվորական դիրքերը, բոլոր պայմանները ստեղծված էին զինվորների համար, սանիտարահիգիենիկ պայմանները, ամեն ինչը տեղը տեղին էր, և բոլորովին նրանք մտահոգված չէին, որ ինչ-որ բան է կատարվում, և իրենք պետք է սրտնեղեն դրանից: Ես նաև զինվորներին տվեցի իմ հեռախոսը, որ զանգեն` իրենց հարազատների հետ խոսեն, բայց պարզվեց, որ նրանք ամեն օր հնարավորություն ունեն տուն զանգելու ու խոսելու իրենց հարազատների հետ»
1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:
Ազատամարտիկին փողոցում գումար հավաքելու համար ոստիկանություն էին տարել Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին այսօր ժամը 14:15-ի սահմաններում Ազատության հրապարակից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին և մոտ 15 րոպե բացատրական աշխատանքներ տանելուց հետո բաց են թողել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է, որ ժամը 13։00-ի սահմաններում եկել է Ազատության հրապարակ, որտեղ ակցիա է կազմակերպել՝ անցորդներին խնդրելով 10 դրամներով օգնել իրեն 20 հազար դրամ հավաքել՝ վարչական տուգանքը վճարելու համար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջների շարքում առկա են նաև գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ քառյակը կառավարությունից պահանջում է առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները և գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի: Ինչքանո՞վ են այս կետերն այտացոլում այն առաջնային խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանի գյուղատնտեսության մեջ:
«Մենք պետք է հոգատար ու չափազանց ուշադիր լինենք հայրենի բնության արժեքների և ռազմավարական նշանակության ջրային պաշարների նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք սթափ գնահատել իրավիճակը` իրականությունը, առկա խնդիրները տարանջատելով շրջանառվող մտավախություններից և անհանգստություններից: Սա է պատճառը, որ այսօր հավաքվել ենք քննարկելու և պատասխան տալու բոլորիս հուզող հարցերին»: ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել, որ նախարարն արձագանքել է իրենց մտահոգություններին, կազմակերպել հանդիպումը և ներկայացրել իրենց մտահոգությունը:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հրավիրվել է ոստիկանության Ներքին անվտանգության ծառայություն և բացատրություններ ներկայացրել՝ շաբաթ օրը իր փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:
Այսօր Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում հրդեհ է բռնկվել. այն տարածվել է շենքի 3 հարկերով։ Այժմ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հրշեջ-մեքենաները դեռեւս տարածքում են։
Երեկ՝ հունիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն բուժզննման նպատակով դիմել է Երևանի Աճառյան 36/1 շենքի բնակչուհի, 49-ամյա Նարինե Մաթևոսյանը, ով հայտնել է, որ ոտքի մասում վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ 48-ամյա մի տղամարդ ատրճանակով զինված ներխուժել է Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութ եւ ատրճանակի սպառնալիքի ներքո վաճառողուհուց գումար պահանջել եւ այդ ընթացքում կրակոցներ արձակել:
Հայաստանում ռուսերենը որպես պետական լեզու ստիպել ընդունելու հիմնավորումներ չկան: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հետաձգել նիստը, մինչև փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը՝ նշելով, որ Արթուր Անդրեասյանն իրեն լավ չի զգում: Դատավորն արձագանքեց փաստաբանին. «Որ փորձաքննության եզրակացությունը ստացվեց, լա՞վ է զգալու իրեն»:
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը, ով հունիսի 10-ին ներկայացել էր ոստիկանության բաժանմունք և ձերբակալվել, երաշխավորությամբ ազատ է արձակվել:
«Իրո՞ք: Չեմ հավատում: Ինչպե՞ս կարելի է այս ազատական դարաշրջանում դպրոցների միջոցով ինչ-որ քարոզ անել: Այն էլ` ազգային արժեքների՞: Բա ի՞նչ կասի քաղաքակիրթ Եվրոպան: Բա ի՞նչ կասեն ՄԱԿ-ի փորձագետները և ֆեյսբուքյան լիբերալները…
Հունիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով:
Հունիսի 16-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Գանձաքար հատվածում այրվում է ավտոմեքենա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:
Շաբաթ՝ հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Հունիսի 16-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ 28 փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևան կամուրջ):