Շվեյցարիան կտրուկ կրճատել է ԱՄՆ արտահանումը՝ բարձր մաքսատուրքերի պատճառով

Օգոստոսին՝ ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանումից հետո, Շվեյցարիան անմիջապես մեկ հինգերորդով կրճատեց իր արտահանումը Միացյալ Նահանգներ, միևնույն ժամանակ, զգալիորեն ավելացրեց վաճառքը ԱՄՆ-ի հարևաններին: Այս մասին РИА Новости-ին հայտի է դարձել Շվեյցարիայի կառավարության տվյալներից:

Օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգները Շվեյցարիայի նկատմամբ սահմանեց 39% ներմուծման մաքսատուրք։ Սա ամենաբարձր դրույքաչափն էր եվրոպական երկրների շարքում և ամենաբարձրերից մեկը աշխարհում։ Միայն Բրազիլիան և Հնդկաստանը (երկուսն էլ՝ 50%) ունեին ավելի բարձր դրույքաչափեր խոշոր տնտեսությունների շարքում։

Արդյունքում, մաքսատուրքերի կիրառման առաջին ամսում Շվեյցարիայից ԱՄՆ արտահանումը նվազել է 22.1%-ով՝ հասնելով 2020 թվականի վերջից ի վեր ամենացածր մակարդակին՝ 3.1 միլիարդ շվեյցարական ֆրանկ (3.9 միլիարդ դոլար):

Տեսանյութեր

Լրահոս