Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ կրակոցներ արձակած երիտասարդի մասին

Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:

Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ատրճանակն առգրավվել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հայկ Կ.-ն կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս