Բաժիններ՝

Ողբերգական 2 պատահար` «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենաներով. վարորդները մահացել են

Հունիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արագածոտնու մարզի Արագածավան գյուղի տարածքում` 3-րդ ուղեկալից 2-րդ ուղեկալ տանող ճանապարհին, որն անցնում է ուղեկալի տարածքով, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Սերգեյ Իշչենկոն, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը` 1960 թ. ծնված Ռոբերտ Առաքելյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս