Իջևան-Գանձաքար ավտոճանապարհին ավտոկռունկ է այրվել

Հունիսի 16-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Գանձաքար հատվածում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 5-րդ կմ-ում այրվում է «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող 961ԼՏ57 պ/հ ավտոկռունկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.27-ին, մարվել՝ 10.38-ին:

Այրվել է ավտոկռունկի կռունկի հատվածը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Տեսանյութեր

Լրահոս