ԱՄՆ-ում կարծում են, որ Պուտինը հաղթում է «Երրորդ համաշխարհային պատերազմում»

Միջազգային կարգի շարունակական վերափոխման ֆոնին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է «Երրորդ համաշխարհային պատերազմում»։ Այս մասին գրում է ամերիկյան The Hill թերթը:

«Հրաշքով, բոլոր նախադրյալներին հակառակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է Երրորդ համաշխարհային պատերազմում, սակայն ոչ Ուկրաինայի արյունալի մարտադաշտերում»,- գրում է հրատարակությունը։

Նախ և առաջ, նշվում է հոդվածում, Ռուսաստանը վստահորեն շարժվում է դեպի իր սկզբնական նպատակների իրականացումը՝ վերջ դնելով ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությանը և ենթադրաբար «քանդելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված համաշխարհային կարգը»։

Արդյունքում, ՆԱՏՕ-ն սպառնալիքի տակ է, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անկարող է ապահովել համաշխարհային խաղաղությունը, գրում է թերթը:

Տեսանյութեր

Լրահոս