Բաժիններ՝

Քոթանջյանի որդին ազատ է արձակվել՝ պատգամավորների երաշխավորությամբ. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը, ով հունիսի 10-ին ներկայացել էր ոստիկանության բաժանմունք և ձերբակալվել, երաշխավորությամբ ազատ է արձակվել:

Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեցին Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ի դեպ, Քոթանջյանի որդու համար, մեր ունեցած տեղեկություններով, երաշխավորել են Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը: Մեր այս տեղեկությունը, սակայն, ոստիկանությունում ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին: Փոխարենը, հայտնեցին, որ ստորագրությամբ ազատ են արձակվել նաև կռվի մյուս մասնակիցները:

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22:50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս