Օձը մտել է Սարի Թաղի բնակչի ննջասենյակ
Հունիսի 16-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ 28 փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն