Հայաստանում ռուսերենը որպես պետական լեզու ստիպել ընդունելու հիմնավորումներ չկան: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հետաձգել նիստը, մինչև փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը՝ նշելով, որ Արթուր Անդրեասյանն իրեն լավ չի զգում: Դատավորն արձագանքեց փաստաբանին. «Որ փորձաքննության եզրակացությունը ստացվեց, լա՞վ է զգալու իրեն»:
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը, ով հունիսի 10-ին ներկայացել էր ոստիկանության բաժանմունք և ձերբակալվել, երաշխավորությամբ ազատ է արձակվել:
«Իրո՞ք: Չեմ հավատում: Ինչպե՞ս կարելի է այս ազատական դարաշրջանում դպրոցների միջոցով ինչ-որ քարոզ անել: Այն էլ` ազգային արժեքների՞: Բա ի՞նչ կասի քաղաքակիրթ Եվրոպան: Բա ի՞նչ կասեն ՄԱԿ-ի փորձագետները և ֆեյսբուքյան լիբերալները…
Հունիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով:
Հունիսի 16-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Գանձաքար հատվածում այրվում է ավտոմեքենա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:
Շաբաթ՝ հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Հունիսի 16-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ 28 փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևան կամուրջ):
Հունիսի 15-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:
«Իրենց տեսակետների մեջ փոփոխության դեպքում մենք նոր մեր վերջնական տեսակետը կներկայացնենք, բացի դա, մենք առաջիկա օրերին կհրապարակենք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցվի նոր համակարգը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Երևանում hունիսի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է: Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Զելենևը նկատեց` երկրում, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, եթե ռուսաց լեզվով միջազգային գիտաժողով է անցկացվում, դա վկայում է ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակի մասին, ընդ որում` ոչ միայն առօրյա-կենցաղային, այլև գիտական լեզվի գերազանց իմացության մասին:
Կառավարությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել ընտանեկան բիզնեսին:
Հունիսի 11-13-ը անցկացված գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:
Ընտանիքում` հոր եւ որդու միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս ծեծել է հորը: Մայրը փորձել է միջամտել եւ դադարեցնել հոր ու որդու վիճաբանությունը, որի հետեւանքով տղան հարվածներ է հասցրել նաեւ մորը:
Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքը Ալ Քաիդա խմբավորման հետ կապ ունեցող գրոհայիններից ազատագրելուց հետո քաղաքում այլևս հարյուր տոկոսանոց անվտանգություն է և քաղաքում առանձնապես մեծ ավերածություններ չկան:
Հունիսի 15-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պրահայի փողոցի թիվ 3 տնից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ստամբուլի Ֆատիհ փողոցում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել, որին մասնակցել են ՀՀ քաղաքացի Համբարձում Հարությունյանն ու մի քանի անհայտ անձինք, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Զեյնալյանը իր վստահորդի այդ հաղթանակով այնքան էլ ոգեւորված չէր: Նրա գնահատմամբ՝ դատարանները իրավունքի վերաբերյալ հարցը չեն լուծում:
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն:
Հունիսի 15-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի Խաչիկ Սարգսյան փողոցի թիվ 3 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 56 տան մոտակայքում կովն ընկել է ջրագծի համար նախատեսված փոսը. կենդանուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Սերգեյ Բ.-ին:
«Ես ուզում եմ ասել, որ հիմա շինարարական աշխատանքները «Սեւ բերդում» սառեցված են, եւ կառավարությունում պետք է քննարկվի այս հարցը, ուղղակի իմացեք, երբ վերցրել եմ ամրոցը, կեսից ավելն արդեն փոխված էր»:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն (ծնվ. 1991 թ.) հոսպիտալացվել է, իսկ Ս. Տ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար` ծանր և բավարար: