Բակո Սահակյանը ցավակցել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահԳալյա Առուստամյանի ընտանիքին:
«Խոր ցավով տեղեկացա «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Գալյա Առուստամյանի անժամանակ մահվան մասին:
Գալյա Առուստամյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նա ճանաչված հասարակական գործիչ էր, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարում: Անգնահատելի է նրա ավանդը զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով:
Տիկին Առուստամյանի պայծառ կերպարը միշտ կլինի մեզ հետ»: