Կառավարության շենքի մոտ մուկ բաց թողած Սուսաննան ոստիկանությունից դուրս եկավ. epress.am
Ազատամարտիկին փողոցում գումար հավաքելու համար ոստիկանություն էին տարել Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին այսօր ժամը 14:15-ի սահմաններում Ազատության հրապարակից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին և մոտ 15 րոպե բացատրական աշխատանքներ տանելուց հետո բաց են թողել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է, որ ժամը 13։00-ի սահմաններում եկել է Ազատության հրապարակ, որտեղ ակցիա է կազմակերպել՝ անցորդներին խնդրելով 10 դրամներով օգնել իրեն 20 հազար դրամ հավաքել՝ վարչական տուգանքը վճարելու համար։
«Կառավարության շենքի մոտ մուկ ու կատու բաց թողնելու համար ինձ տարան ոստիկանական բաժին, ու իմ նկատմամբ 20 հազար դրամ վարչական տուգանք կիրառեցին։ Ես ոչ մի տեղ չեմ աշխատում, թոշակ չեմ ստանում, եկամտի որևէ աղբյուր չունեմ, ու դա բոլորին է հայտնի…»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: