Զինվորները հրաժարվել են Գալուստ Սահակյանի հեռախոսից տուն զանգահարել. yerkir.am
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ տպավորություններ է ստացել երեկ Արցախում այցելելով սահմանապահ զինվորներին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ առաջին գծում կանգնած զինվորները շատ վճռական են տրամադրված:
Բավական լուրջ հագեցած էին զինվորական դիրքերը, բոլոր պայմանները ստեղծված էին զինվորների համար, սանիտարահիգիենիկ պայմանները, ամեն ինչը տեղը տեղին էր, և բոլորովին նրանք մտահոգված չէին, որ ինչ-որ բան է կատարվում, և իրենք պետք է սրտնեղեն դրանից: Ես նաև զինվորներին տվեցի իմ հեռախոսը, որ զանգեն` իրենց հարազատների հետ խոսեն, բայց պարզվեց, որ նրանք ամեն օր հնարավորություն ունեն տուն զանգելու ու խոսելու իրենց հարազատների հետ»,- ասաց ԱԺ նախագահը:
Մանրամասներն՝ այստեղ